Սուպերմարկետները մեր երկրի չարիքն են դարձել. Արծվիկ Մինասյան

15:42 • 13.01.12

Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր հրավիրված տնտեսական քննարկումներին սպասում էր կառավարության կողմից վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննադատությունների, որոնք չուշացան:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկմանը ներկա Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), ինչպես նաև «Ազատ դեմոկրատներ» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները նախ ներկայացրեցին իրենց խմբակցությունների տնտեսական ծրագրեը, այնուհետև մատնանշեցին կառավարության թերացումները:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ՀՀԿ գործընկերոջը ներկայացրեց իր ձևակերպմամբ՝ Հայաստանում առկա սոցիալական ծանր վիճակը, մասնավորապես աղքատության և արտագաղթի բավական մեծ ծավալի աճը, որն ըստ նրա, կառավարության ձախողված քաղաքականության արդյունք է: Նա հույս հայտնեց, որ առաջիկա ընտրությունները նման «անպատասխաբատու ուժերից ազատվելու հնարավորություն կտան»:

Վարդան Այվազյանը նկատեց, որ արել են հնարավորը՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Նրա խոսքով՝ իշխանության ներկայացրած ծրագրում ամբողջութայմբ ներկայացված են վիճակը շտկելու ուղղությամբ գործադրվելիք ջանքները:

«Եթե հանակարծ որևէ մի տնտեսավարող անձ առանց հիմանավորման փոփոխում է գները, մենք փոփոխված գները գանձում ենք պետական բյուջե»,- ասաց նա: Ըստ Այվազյանի՝ մնում է միայն մեխանիզմները շտկել, իսկ օրենքն այդ հնարավորությունը տալիս է:
Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ ասելով, որ իրականում օրենքը չի կիրառվում. «Սուպերմարկետները մեր երկրի չարիքն են դարձել, քաղաքակիրթ առևտուր ապահովելու փոխարեն դրանք, ամբողջությամբ հաստատեցին այլանդակ վաճառքի կարգեր»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Վարդան Այվազյանի կարծիքով՝ ընդհակառակը, վերջին շրջանում իշխանություններն այդ հարցում հաջողություն են գրանցում:
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, իր հերթին, հայտարարեց, որ այսօր Հայաստանում շուկայական տնտեսություն չկա և առաջարկեց առաջինը վերականգնել հենց շուկայական տնտեսությունը: Որպես հիմանական պայքարի ձև, Խաչատրյանը խորհուրդ է տալիս օգտվել վրացական փորձից:

«Ընդհանուր առմամբ տնտեսական բարեփոխումները գրեթե նույն հասկացությունն է, ինչ պայքարը կոռուպցիայի դեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հենց դրանով էլ կձևավորվի պայքար մենաշնորհների ու օլիգարխների դեմ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Տաթևիկ Ավետիսյանն առաջարկեց իրականացնել տնտեսական քաղաքականության բարեփոխումների շարք, որը կստեղծի կայուն մթնոլորտ և կնպաստի տնտեսական աճին:

«Ստեղծել այնպիսի դաշտ և կիրառել այնպիսի արտոնություններ, որպեսզի նորաստեղծ ընկերությունները կարողանան ազատ գործունեոոթյուն իրականացնել»,- ասաց նա: