Տիգրան Կարապետյանը ԱԺ ընտրություներին կմասնակցի մեծամասնական ընտրակարգո՞վ

11:47 • 13.01.12

«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը դեռ չի կողմնորոշվել ԱԺ ընտրություններին կուսակցությունը կմասնակցի համամասնական ընտրակարգով, թե՞ մեծամասնականով կառաջադրի միայն իրեն:

Ավելի հաստատ նա կպատասխանի առաջիկայում։ Սակայն մինչ այդ նա նշեց, որ թեև ինքն ավելի ճիշտ է համարում համամասնական ընտրակարգը, սակայն որևէ վառ անհատականություն ըստ նրա՝ իրավունք ունի իրեն առաջադրելու մեծամասնականով, որպեսզի տվյալ շրջանի խնդիրներն իր ուշադրության տակ պահի: «Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ օլիգարխներն են օգտվում դրանից»,- նշեց նա:

Այդուհանդերձ նա անկեղծացավ. «Գուցե ես էլ առաջադրվեմ մեծամասնականով»: