Թուրքիայում խուզարկվել են քուրդ գրոհայինների համակիրները
Թուրքական ոստիկանությունը ավելի քան հարյուր տներում ու ծառայողական տարածքներում խուզարկություններ է իրականացրել:
Ձերբակալվել է 32 մարդ:
Իրավապահների գործողություններն ուղղված են եղել Քրդստանի աշխատավորական կուսակցության համակիրների ճնշմանը: Այս արշավի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել հակաահաբեկչական օրենսդրության համաձայն: Նրանց թվում են աչքի ընկնող փաստաբաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ:









