Ճապոնացին Դնեպրոպետրովսկի գժանոցում է հայտնվել ուկրաինուհու պատճառով

18:29 • 13.01.12

Ճապոնիայի 34-ամյա քաղաքացին, ով գրեթե մեկ օր անշարժ նստած է մնացել Դնեպրոպետրովսկի օդանավակայանում, հոսպիտալացվել է հոգեբուժարան:

Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, ասիացու արտաքինով տղամարդուն նկատել են օդանավակայանի աշխատակիցները, որոնք էլ թարգմանիչ, բժիշկ և ոստիկան են կանչել:

Վարկածներից մեկի համաձայն` Ճապոնիայում 34-ամյա տղամարդը ծանոթացել է ուկրիանուհու հետ, որը կես տարի ապրել է տղամարդու տանն իր ընտանիքի հետ միասին: Այնուհետև կինը վերադարձել է հայրենիք, սակայն խոստացել վերադառնալ և ամուսնանալ ճապոնացու հետ: Վերջինս, գալով Դնեպրոպետրովսկ, իմացել է , որ աղջիկը ամուսնացել է և չի ցանկանում լսել նրա մասին: