Հայաստանի կոմունիստները որոշել են միավորվել, բայց դեռ չեն որոշել՝ ինչպես

13:16 • 13.01.12

Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կոմունիստական գաղափարախոսության երկու կուսակցությունները՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) և Առաջադիմական միացյալ կոմկուսը կմասնակցեն միասին:

Ըստ Վազգեն Սաֆարյանի` արդեն իսկ , ձեռք են բերվել միասին հանդես գալու հստակ պայմանավորվածություններ, , սակայն թե ինչ ձևաչափով, դեռևսհստակեցված չէ:

« Համատեղ հանդես գալու համար մենք դեռևս քննարկումներ ենք անում և կարծում եմ, որ մեզ կհաջողվի այն կազմակերպել: Խնդիրը միայն տեխնիկական է: Այսինքն`խնդիրը որոշելն է` այսինքն՝ գնալ դաշինքի՞, թե կուսակցությունների միացման տեսքով»,-նշեց նա:

Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահի խոսքերով՝ կոմունիստների համար խորհրդարանական ընտրություններին մասնակցելու միակ խոչընդոտը նախընտրական գրավի չափազանց բարձր գումարն է. «Սա արտախորհրդարանական ուժերի համար չափազանց լուրջ հարց է»,- ասաց նա և ավելացրեց, որ պետք է փոխել գործող ԸՕ-ի այս դրույթը, որպեսզի պակաս ֆինանսական հնարավորություններ ունեցող կուսակցությունները նույնպես կարողանան մասնակցել ընտրություններին:

Կուսակցությունների համար նախընտրական գրավի` ներկա 8 մլն դրամ կազմող չափը կոմունիստներն առաջարկում են դարձնել դարձնել 2.5 մլն:

Վազգեն Սաֆարյանը ոգևորված` լինելով ռուսաստանյան ընտրություներում 19% տոկոս ձայներ ստացած գաղափարակիցների հաջողություներից, ինչը հույս հայտնեց, որ Հայաստանում նույնպես ժողովրդի մի զգալի հատված կողմ կքվեարկի կոմունիզմին և կվերադարձնի նախկին սոցիալական արդարությունը: