Խարբերդցին տանը թմրամիջոց է պատրաստել

10:39 • 13.01.12

Հունվարի 12-ին, ժամը 22։30-ին, ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդի տներից մեկից, թմրամիջոցներ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Հ.-ին և 1980 թ. ծնված Արման Ք.-ին:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարբեր հեղուկների պարունակությամբ տարաներ և ներարկիչներ:

Գևորգ Հ.-ն խոստովանել է, որ տարբեր նյութերի խառնուրդից իր տան նկուղում հունվարի 11-ին պատրաստել է թմրամիջոց և ներարկման եղանակով օգտագործել:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: