Երևան–Բավրա ճանապարհին շրջվել է վրացական բեռնասայլ

11:11 • 13.01.12

Հունվարի 12-ին`ժամը 16։55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Բավրա ավտոճանապարհի 149-րդ կմ-ի վրա գտնվող Ցողամարգ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Ըստ Արտակարգ իրավիճակների հաղորդագրության՝ դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթևեկելի հատվածին շրջվել է «DAF» մակնիշի FAN 884 պետհամարանիշի բեռնասայլը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Պատահարի հետևանքով տարբեր աս¬տի¬ճանի մարմնական վնասվածքներով Աշոցք գյուղի, այնուհետև Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հի¬վան¬դանոց է տեղափոխվել վարորդ` Վրաստանի քաղաքացի, 1971թ. ծնված Մամուկա Իմնիաշվիլին:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: