Գերմանիայում գնացքը աղետի է մատնվել` բախվելով խոշոր եղջերավոր անասուններին

00:40 • 14.01.12

Գերմանիայում, ուրբաթ գիշերը մարդատար գնացքը դուրս է եկել գծերից: Նախնական տվյալներով զոհվել է 1 մարդ, 2-ը ծանր վիրավոր են: Այս մասին հաղորդում է N-24 հեռուստաալիքը` հղում կատարելով Գերմանիայի դաշնային ոստիկանությանը:

Աղետը տեղի է ունեցել Հյուսիսային Ֆրիսլանդիա երկրամասի Բարգում քաղաքի մոտակայքում: Nord-Ostsee-Bahn (NOB) ընկերության գնացքը Վեստերլանդ քաղաքից ուղևորվում էր դեպի Համբուրգ:

Նախնական տվյալներով` գնացքը բախվել է գծերն անցնող խոշոր եղջերավոր անասուններին: Մեքենավարը արգելակել է, բայց բախումից խուսափել չի կարողացել: Այլ մանրամասներ դեռ չկան: