Գողերը 30մ փոս են փորել խանութի դրամարկղը թալանելու համար
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում ավազակախումբը 30մ խորությամբ փոս է փորել, որպեսզի քաղաքային խանութներից մեկի դրամարկղից գումար գողանա։
Ոստիկանության աշխատակիցների հավաստմամբ՝ այդպիսի փոս փորելու համար առնվազն 6 ամիս է անհրաժեշտ եղել։ Իրավապահները զարմացել են հնարամիտ գողերի հաշվարկի վրա, քանի որ վերջիններիս փորած փոսն անցել է մի քանի շենքի տակով։
Հանցախումբը ձերբակալված է, հետաքննությունը շարունակվում է։
Հավելենք, որ գողերից մեկն ասել է, որ խորապես հիասթափված է, քանի որ իրենք ակնկալում էին, որ դրամարկղում 20 հազար ֆունտ կլիներ, սակայն այնտեղ միայն 6 հազար է եղել։









