Air France-ը տուգանվել է թունավոր սուրճի համար

14:24 • 14.01.12

Air France ընկերությունը 146 հազ. եվրո փոխհատուցում է վճարելու մի ուղևորի, ով ընկերության օդանավերից մեկում թունավորվել է մատուցված սուրճից:

Բորդո-Փարիզ չվերթի ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ սուրճ է խմել և անմիջապես վատ զգացել իրեն: Վայրէջքից քիչ անց նա տեղափոխվել է հիվանդանոց և հետագայում կերակրափողի վիրահատության ենթարկվել:

Տուժածը դատարանում պնդել է, որ սուրճի մեջ եղել են խողովակների մաքրման համար նախատեսված քիմիական նյութեր, սակայն ուղղակիորեն դա չի հաջողվել ապացուցել: Դատարանը վճիռն ընդունել է թունավորվածության կողմնակի հատկանիշներով: Դատարանը վճռել է, որ տեղի ունեցածը «դժբախտ պատահար» է, սակայն դրա պատասխանատվությունը կրում է ավիաընկերությունը: