Բերման են ենթարկվել կաքավի ապօրինի որս անողները
Հունվարի 13-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միրզախան» կոչվող տարածքից կրակոցների ձայներ են լսվում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից բերման է ենթարկել 1986թ. ծնված Կոլյա Ա.-ին, 1990թ. ծնված Գևորգ Ղ.-ին և նույն թվականին ծնված Մաթևոս Ս.-ին:
Պարզվել է, որ Կոլյա Ա.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ-17» մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով կատարել է կաքավի ապօրինի որս:
Հրացանն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն:









