Արթիկի Պեմզաշեն գյուղի բնակիչը շնչահեղձ է եղել տանը բռնկված հրդեհից

13:31 • 14.01.12

Հունվարի 13-ին, ժամը 14։20-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Պեմզաշեն գյուղի բնակիչ, 1936թ. ծնված Եզնակ Դավթյանի տուն, որտեղ հայտնաբերել են նրա դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում, Դավթյանի տանը միացված էլեկտրական տաքացուցիչից բազմոցն այրվել է, ինչի հետևանքով վերջինս շնչահեղձ է եղել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: