Բանակում ծառայության ժամկետը 2 տարի 8 ամիս չի լինի. ՊՆ-ը հերքում է
ՀՀ մի շարք զորամասերում վերջին շրջանում լուրեր են տարածվել այն մասին, թե Պաշտպանության նախարարությունը քննարկել է մոտ ժամանակներում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամկետը փոփոխության ենթարկելու հարցը:
Ըստ այդ տեղեկությունների` բացի նրանից, որ զորակոչիկները կանցնեն 2 տարի պարտադիր ժամկետային զինծառայության, նրանց կառաջարկվի համաձայնության դեպքում պայմանագրային սկզբունքով ծառայել ևս 8 ամիս:
ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը Tert.am-ին վստահեցրեց, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
«Նախարարությունում այդպիսի հարց չի քննարկվել»,- ասաց նա:









