Հանցագործը սպառնացել է ուտել իրեն ձերբակալած ոստիկաններին ու նրանց շանը
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի բնակիչ 39-ամյա Փոլ Բրոքը մեքենայի առևանգման պահին ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից՝ տեղեկացնում է Fox News-ը։
Հանցագործը ոստիկանության աշխատակիցներին ասել է, որ իրեն իրավունք չունեն ձերբակալելու, քանի որ ինքը կարող է հավասարակշռությունից դուրս գալ եւ ուտել նրանց, իսկ հետո, որպես աղանդեր կուտի ոստիկանական շանը։
Իրավապահները հայտնվել են տարակուսանքի մեջ, չիմանալով վերջինիս հոգեբուժարան տանել, թե ոստիկանական բաժանմունք֊։









