Արտաշատում դրամապանակ գողացողը հայտնաբերվել է և ձերբակալվել
Հունվարի 13-ին, ժամը 17։50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985թ. ծնված, նախկինում դատապարտված Արտյոմ Հայրապետյանին:
Պարզվել է, որ ս/թ հունվարի 12-ին, ժամը 20։00-ի սահմաններում, նա Արտաշատ քաղաքի «Նոր-Արտաշատ» ռեստորանային համալիրի մոտ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է գումար, և դիմել փախուստի:
Ա. Հայրապետյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:









