Այսօր Արթուր Աբրահամը կմենամարտի Պաբլո Ֆարիասի հետ
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում ուժերն է չափելու արգենտինացի Պաբլո Ֆարիասի հետ մրցամարտում։
Ըստ Արթուր Աբրահամը մամուլի կոնտրոնի տարածած հաղորդագրության՝ մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով 01:30-ին:
Արթուր Աբրահամի մրցակից 23-ամյա Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասը իր կարիերայի ընթացքում ունեցել է 19 մենամարտ և ոչ մի պարտություն:
Ի դեպ, արդեն տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Պաբլո Ֆարիասը` 75.3 կգ:









