Խոշորագույն Costa Concordia զբոսանավը վթարի է ենթարկվել. զոհվել է 8 մարդ (տեսանյութ)
Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքում վնասվել և ծանծաղուտում է հայտնվել Costa concordia զբոսանավը։ Նավում այդ պահին եղել է ավելի քան 4229 ուղեւոր, այդ թվում մի քանի հարյուր օտարերկրացիներ, ֆրանսիացիներ, իսպանացիների, ճապոնացիներ։ Վթարի հետեւանքով զոհվել է 8 մարդ, ավելի քան 30 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղեկացնում է France Press-ը եւ հավելում, որ ուղեւորներից մի քանիսը նավից դուրս են ընկել։ Նրանց մեջ է եղել նաեւ 70-ամյա մի տղամարդ, ով միանգամից կաթվածահար է եղել։
Secolo XIX թերթի հաղորդմամբ՝ խոշորագույն Costa Concordia զբոսանավը, որի երկարությունը 290մ է, բախվել է ավազային ծանծաղուտի ու շրջվել 20 աստիճանով։ Այլ տեղեկություններով, այն թեքվել է մինև 80 աստիճան, իսկ ճեղքվածքի երկարությունը մոտ 70 մետր է եղել:









