Վախճանվել է Հյուսիսային Կիպրոսի առաջին նախագահը

10:10 • 14.01.12

Հունվարի 13–ին կյանքի 87 տարեկան հասակում վախճանվել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) առաջին նախագահ (1983-2005թթ.) Ռաուֆ Դենքթաշը։

Ինչպես տեղեկանում ենք ռուսական Argumenti.ru կայքից, Դենքթաշը վերջին շրջանում առողջական լուրջ խնդիրներ ուներ, իսկ  հունվարի 8–ին հոսպիտալացվել էր «ջրազրկում» ախտորոշմամբ։

Դենքթաշը ծնվել է 1924թ. հունվարի 27–ին։ Տասնամյակներ շարունակ նա  գլխավորել է թուրք–կիպրական համայնքը և դարձել ՀԿԹՀ–ի հիմնադիրն ու առաջին նախագահը։

1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում, այնուհետև այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն։