Ցեղակրոնությունն առողջ ազգայնական գաղափարախոսություն է. Ազգային արխիվի փոխտնօրեն
«Տոն չէ, այլ օր է, որը Գարեգին Նժդեհի կողմից սահմանվել է որպես ցեղակրոնության օր և ցավոք սրտի դեռևս մեր հասարակության մեջ այդքան էլ մասայականացված չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ այս արժեհամակարգի և գաղափարախոսության վերաբերյալ կա թեր և դեմ կարծիքներ: «Դա առողջ ազգայնական գաղափարախոսություն է»,-ավելացրեց նա: « Ցեղակրոնությունը համամարդկային մարդասիրական ուսմունք է, և ոչ միայն ՀՀԿ-ի գաղափարախոսական առանցքն է կազմում այլև հայոց բանակի գաղափարախոսությունն է»,- ներկայացրեց Ազգային Արխիվի փոխտնօրենն՝ ընդգծելով, որ պարբերեբար հանրությանը իրազեկող սեմինարներ են անցկացվում : Նրա խոսքերով՝ ցեղակրոնությունը ոչ թե պատմական կատեգորիա է, պատմական արժեհամակարգ, այլ արդիական գաղափարախոսություն: Նշենք, որ 1930-ից հունվարի 14-ը սահմանվել է որպես ցեղակրոնության օր:









