Հրդեհ Երևանի Նորքի 5-րդ փողոցում. այրվել են 3 թանկարժեք ավտոմեքենաներ
Հունվարի 14-ին, ժամը 00:18-ին Ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 8/11 տան բակում ավտոմեքենաներ են այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: ԱԻՆ-ի տվյալներով` հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել 00:52-ին:
Ի Աբգարյանին պատկանող տան բակում մասամբ այրվել են «Նիսսան» Քուեսթ մակնիշի 26 ՕՏ 076 պետհամարանիշի, S դասի «Մերսեդես» մակնիշի 24 ՍՏ 981 պետհամարանիշի և «Ինֆինիտի» մակնիշի 29 ՍՏ 025 պետհամարանիշի ավտոմեքենաները:









