Փայտավերամշակման գործարանի աշխատակիցը սպանել է իր գործընկերներին

11:28 • 14.01.12

Հյուսիսային Կարոլինայի փայտավերամշակման գործարանի աշխատակիցը կրակ է բացել իր գործընկերների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է 3 մարդ:

Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով ականատեսների, 50-ամյա Ռոնալդ Դին Դևիսը մտել է այն սենյակը, որտեղ գտնվել են իր չորս գործընկերները և կրակ բացել նրանց ուղղությամբ: Երեքը զոհվել են տեղում, իսկ մեկն ինքնաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:

Գործը «հաջող» ավարտին հասցնելուց հետո, Դևիսը վերադարձել է տուն, որտեղ փորձել է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր հասած ոստիկանները նրան հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային վիրավորումով գետնին պառկած վիճակում: Ծայրահեղ ծանր վիճակում նա հոսպիտալացվել է:

Ինչպես հաղորդում է WXII-TV հեռուստաալիքը` վկայակոչելով շրջանային ոստիկանապետին, վարկածներից մեկի համաձայն` նա լարված հարաբերություններ է ունեցել իր գործընկերների հետ:

Կատարվում է հետաքննություն: