Կրկին 3 մեքենա է այրվել, կրկին գիշերը և կրկին Նորքում (տեսանյութ)

14:17 • 14.01.12

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Նորք Մարաշում: 5րդ փողոցի 8/11 հասցեում գտնվող առանձնատանը կայանված երեք մեքենաներ այրվել են: Դեպքի վերաբերյալ ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է 00։18-ին։ Բարեբախտաբար պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, կորուստը միայն նյութական է: Առանձնատան դռներն այսօր առավոտյան փակ էին: Այրվել և շարքից դուրս են եկել «Մերսեդես» մակնիշի 24 US 981, «Ինֆինիտի» մակնիշի 29 US 025 և «Նիսսան» մակնիշի 26 OS 076 պետահամարանիշի ավտոմքենաները: Տունը պատկանում է Ի. Աբգարյանին Նշված հասցեում այրված մեքենաներից բացի կային ևս մի քանի թանկարժեք մեքենաներ: Դեպքի կապակցությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությունում կատարվում է հետաքննություն:

Հետաքրքրական է, որ նման մի դեպք նույն Նորք-Մարաշ թաղամասում տեղի էր ունեցել տաս օր առաջ։ Այնտեղ էլ` Արմենակյան փողոցի 228 տան ավտոկայանում այրվել էին «ՏոյոտաԿորոլա» մակնիշի 600 OU 06 , «Պորշ Կայեն» 60 ՈU 006 մակնիշի և «Տոյոտա Պռադո» 60 ՕԼ 006 երեք թանկարժեք մեքենաները: