ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկության թեմայով կանցկացվի ֆորում

15:23 • 14.01.12

«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները շարունակում են հանդիպել: Հերթական հանդիպումը կայացել է երեկ երեկոյան: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը, հանդիպումը աշխատանքային է եղել. ընդամենը քննարկվել են ՀՅԴ-ի և «Ժառանգության»` ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկության շուրջ նախատասված ֆորումի անցկացմանը վերաբերող հարցեր:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ ֆորումի անցկացման հստակ օր դեռևս որոշված չէ, սակայն ըստ նրա` այն շատ չի ուշանա: Ռուբեն Հակոբյանի խոսքերով` ֆորումին կհրավիրվեն ոչ միայն առաջարկությունը ողջունած բավական մեծ թվով կուսակցություններ, այլ նաև հասարակական կազմակերպություններ և առանձին անհատներ: «Կհարավիրենք իշխանական ուժեր նույնպես»,- ասաց նա: