Սիրիացի գեներալը Թուրքիա է փախել խմբակային բռնաբարության պատճառով
Գեներալ Մուստաֆա Ահմեդ էլ-Շեյխը, ով գլխավորում էր Հալեպում գտնվող մի քանի ռազմական ստորաբաժանումներ, փախել է Թուրքիա, տեղեկացնում է MIG News-ը։
Գեներալի խոսքերով՝ ինքը Սիրիայի առաջնորդ Ասադին «լքելու» որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Համա քաղաքում ականատես է եղել Ասադի ընդիմադիրներից մեկի 20-ամյա հարսին հատուկջոկատայինների կողմից խմբակային բռնաբարությանը։ Նա նաև վկա է եղել Հալեպում ուսանողների հանդեպ սեռական ոտնձգություններին։
Վերջինիս հավաստմամբ՝ առնվազն 20 հազար զինվոր լքելով ազգային բանակը դարձել է դասալիք։ Նրա գնահատմամբ՝ այս պահի դրությամբ սիրիական բանակում կա մոտ 280 հազար զինծառայող։
Ահմեդ էլ-Շեյխը կանխատեսում է, որ դասալքությունը կկրի զանգվածային բնույթ, եթե հայտնվի «ազատ գոտի», որտեղ զինվորականներին անվտանգության համար երշախիքներ կտրվեն։









