Ցեղակրոնությունը համազգային նշանակություն ունի. Ավագ Հարությունյան

16:10 • 14.01.12

«Մայր Հայաստան» թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանի կարծիքով՝ ամեն հայ երիտասարդ ինքնին ցեղակրոն է, և ցեղակրոնությունը ոչ թե վերկուսակցական, այլ ազգային նշանակություն ունի։

«1932-33թթ Գարեցին Նժդեհը մեկնեց ԱՄՆ, նրա գործունեության արդյուքում ստեղծվեցին ցեղակրոն ուխտեր, որոնք ստանալով կակազմակերպչական կառույցի բնույթ 1934-ին տեղի ունեցած համագումարում հունվարի 14-ը հաստատեցին ցեղակրոնության օր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքվ՝ դաշնակցությունից Նժդեհի վտարումից հետո կառույցը դարձել է հայ երիտասարդաց դաշնակցություն:
«Այն վերկուսակցական, ոչ կուսակցական կառույց չէ, այլ համազգային նշանակություն ունեցող կառույց է, բոլորիս է վերաբերում: Ամեն մի հայ, հատկապես, երիտասարդ սերունդն իր էությամբ դրան հասու լինելով թե չլինելով ինքնին ցեղակրոն է»,- հավելեց թանգարանի տնօրենը՝ խորհուրդ տալով, որ այս առթիվ ինչպես բոլոր օրերին, այնպես էլ տարվա մեջ ընթերցել Գարեգին Նժդեհի աշխատությունները:

«Այդտեղ դուք կգտնեք ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ»,- ասաց նա:
«Մայր Հայաստան» թանգարանի տնօրենը նշեց, որ ցեղակրոնության երեք հակիրճ բնորոշում կա:

«Ցեղաճանաչություն, ցեղահավատություն և ցեղահաղորդություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն ուզում ճանաչել իրենց ցեղը , որին արդեն իսկ արյամբ և գենետիկորեն կապված են, չեն ուզում հավատալ նրա ներուժին և չեն ուզում հաղորդվել, արդեն իսկ դեմ են ցեղակրոնությանը»,- նկատեց թանգարանի տնօրենը՝ ընդգծելով, որ ցեղակրոնություն բառը չի թարգմանվում, բայց նշանակում է ցեղը կրել քո մեջ: