Ռազմական բժշկի պարզաբանումները Հայկ Խաչատրյանի մահվան առնչությամբ (տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով ներկայացնում է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Արտաշես Փարսադանյանի պարզաբանումները ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան պատճառ դարձած հիվանդության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ N զորամասում։ Հարազատները պնդում են, որ մահվան պատճառը ծայրաստիճան բարդացած ջրծաղիկն է եղել։
ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:









