Վրաստանի քաղաքացին խոստովանել է Երևանում կատարած կողոպուտները
Հունվարի 13-ին, ժամը 20։05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս կողոպուտներ կատարելու կասկածանքով Ավան համայնքում գտնվող «Գրանդ Քենդի» խանութի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1979թ. ծնված Միխայիլ Մուրադաշվիլիին:
Վերջինս խոստովանել է, որ կողոպուտներ է կատարել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարածքում:
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մ.Մուրադաշվիլիի գործողություններից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ:









