«Մերսեդես Բենց ՄԼ-320»–ը շրջվել է. վարորդը մահացել
13:16 • 14.01.12
Հունվարի 13-ին, ժամը 22։20-ի սահմաններում, 1968թ. ծնված Արտեմ Հարությունյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել դիմացի տան երկաթյա դարպասներին և շրջվել:
Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ պատահարի հետևանքով Արտեմ Հարությունյանը մահացել է:
Placeholder









