Սամվել Նիկոյանը բնակվում է իր ներկայիս բնակարանում

12:54 • 14.01.12

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը չի տեղափոխվել կառավարական առանձնատուն և չի պատրաստվում, նա ապրում է իր ներկայիս բնակարանում: Այսօր մամուլում տպագրված տեղեկության վերաբերյալ Tert.am-ին մեկնաբանեցին ԱԺ հասարականության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ ԱԺ գրեթե բոլոր նախագահները (ներառյալ ԳԽ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Կարեն Դեմիրճյան, Արմեն Խաչատրյան, Արթուր Բաղդասարյան, Տիգրան Թորոսյան) բնակվել են կառավարական առանձնատներում: Երկու բացառությունները ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն էր և նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ըստ գործող օրենքի` կառավարական առանձնատներում բնակվելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և ԱԽ անդամներից Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարները: