Հնդկաստանում կրոնական ծիսակարգի ժամանակ 10 մարդ է մահացել
Հնդկաստանում կրոնական ծիսակարգի ժամանակ ծագած զանգվածային հրմշտոցի հետևանքով 10 ուխտավոր է մահացել, մի քանի տասնյակը` վիրավորվել:
Ինչպես հայտնել են հնդկական իշխանությունները, ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ռատլամ քաղաքից ոչ հեռու, մայրաքաղաք Նյու Դելիից 750 կմ հարավ- արևմուտք: Մի քանի հարյուր մարդ փորձել է միաժամանակ անցնել տեղի մուսուլմանական մզկիթ տանող նեղ դարպասների միջով: Մի քանի ուխտավորների հանկարծակի վայր ընկնելուց հետո, սկսվել է հրմշտոց, ինչի հետևանքով մի քանիսը մահացել են:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Նման միջադեպեր Հնդկաստանում հաճախ են լինում: Նախորդ տարվա նոյեմբերին հինդուիստների համար սուրբ քաղաք համարվող Հարդվարում հրմշտոցի հետևանքով զոհվել է տասից ավելի մարդ:









