Ռուբենն ու Վահանը շարունակում են ընկերներ մնալ, իսկ վերջինս՝ ամենաինտելեկտուալ մարդկանցից մեկը

16:03 • 14.01.12

«Ռուբեն Հախվերդյանը Դաշնակցության անդամ չէ, քաղաքացի է, մտավորական և կարող է սատարել կամ չսատարել ցանկացած կուսակցության, գնահատականներ տալ ցանկացած հարցի կապակցությամբ, բայց մեր հարաբերությունները նման գնահատականներից չեն տուժում»,- Tert.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի վերջին հայտարարարությունները, որ հիասթափված է Դաշնակցությունից` «զադնի» տալու համար: Հիշեցնենք, որ այսօրվա մամուլում նա ավելացրել էր, որ այլևս որևէ քաղաքական ուժի, այդ թվում` ՀՅԴ-ի կողքին չի կանգնի:

Վահան Հովհաննիսյանը ավելացրեց նաև, որ իր հիասթափությունների մասին Ռուբեն Հախվերդյանը իրենց շփումների ժամանակ անձամբ և բազմիցս հայտնել է իրեն: Ում մասին երգիչն ասել էր. «Ես այն ժամանակ որպես ամենաինտելեկտուալ մարդ տեսնում էի Վահան Հովհաննիսյանին»:Այս առնչությամբ Վահան Հովհաննիսյանն ավելացրեց, որ ինքը շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ մարդկանցից մեկը: