Standard & Poor's-ը նվազեցրել է միանգամից 9 եվրոպական երկրի վարկանիշը
Stadard & Poor's միջազգային վարկանշային գործակալությունը նվազեցրելէ միանգամից 9 եվրոպական պետության վարկանիշը, հայտնում է Ведомости-ն: Իսկ ընդհանրապես վարկանշային գործողություններ իրականացվել են 16 երկրի նկատմամբ:
Երկու աստիճանով նվազեցվել է Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Կիպրոսի վրկանիշերը: Վերջին երկու երկրների ցուցանիշն այդպիսով հասել է «աղբայինի»:
Մեկ կետով նվազեցվել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Մալթայի, Սլովակիայի ու Սլովենիայի վարկանիշերը:
Վերը նշված բոլոր երկրների, ինչպես նաև Բելգիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների ու Իռլանդիայի վարկանիշները «բացասական» կանխատեսում են ստացել: Անփոփոխ են մնացել միայն Գերմանիայի ու Սլովակիայի վարկանշային կանխատեսումները:
Վարկանիշերի նվազեցման պատճառներն են այնպիսի գործոններ, ինչպիսիք են վարկավորման պայմանների վատացումը, եվրագոտու երկրներում ավելացած ռիսկերը, տնտեսական աճի կանխատեսման վատթարացումը:
Եվրամիության ղեկավարությունը սխալ է համարել 9 եվրոպական երկրի վարկանիշի նվազեցման մասին գործակալության որոշումը:









