Աֆղանստանցիների դիակների վրա միզած ամերիկացիների անձը պարզվել է

09:36 • 14.01.12

Համացանցում տարածված աղմկահարույց տեսագրության բոլոր «հերոսների» անձերը պարզվել են: Տեսանյութում ամերիկացի ծովայինները միզում են աֆղանստանցիների դիակների վրա: Նրանք թվով չորսն են: Բոլորի անձը պարզվել է, իսկ նրանցից երկուսին սկսել են հարցաքննել: Այս անձինք Աֆղանստանում ծառայել են 2011-ի մայիսից սեպտեմբեր: