Արդյո՞ք հայեր կան Costa Concordia զբոսանավում

15:29 • 14.01.12

ՀՀ ԱԳՆ-ին այս պահին դեռ հայտնի չէ, թե արդյոք Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքի ծանծաղուտում հայտնված Costa Concordia զբոսանավում կան ազգությամբ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ, թե՝ ոչ:

«Այս պահին վիճակը խիստ արտակարգ է և մարդիկ զբաղված են կյանքեր փրկելով, ոչ թե ազգություն որոշելով»,- Tert.am-ին ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նա նաև ասաց, որ նախարարությունը տեղեկություններ կունենա երկուշաբթի կամ երեքշաբթի:
Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքում վնասվել և ծանծաղուտում է հայտնվել Costa concordia զբոսանավը։ Նավում այդ պահին եղել է ավելի քան 4229 ուղևոր, այդ թվում մի քանի հարյուր օտարերկրացիներ, ֆրանսիացիներ, իսպանացիների, ճապոնացիներ։

Վթարի հետանքով զոհվել է 8 մարդ, ավելի քան 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս պահին նավում գտնվում է 300 մարդ։