«Ալ Քաիդա» խմբավորման զինյալները գրավել են Եմենի քաղաքներից մեկը
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության զինյալները Եմենում գրավել են Ռադա քաղաքը: Քաղաքը գտնվում է Էլ-Բեյդա մարզում:
Ականատեսների վկայությամբ` մի քանի տասնյակ զինյալներ գրավել են քաղաքի հնագույն հատվածները և մզկիթը` չհանդիպելով ոստիկանության էական դիմադրության:
Reuters գործակալության հաղորդմամբ` Ռադայի գրավմամբ երկրում կընդլայնվի ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:









