Սիրիայում համընդհանուր համաներում է հայտարարվել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է շնորհել հակակառավարական ցույցերի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է սիրիական САНА տեղեկատվական գործակալությունը:
Հրամանում նշվում է, որ այն տարածվում է այն ընդդիմադիրների վրա, ովքեր «հանցագործություն են կատարել 2011թ. մարտի 15-ից 2012թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների շղարշի ներքո»:
Պատահական չէ, որ նախագահն այսօր է որոշել համաներում հայտարարել, քանի որ 10 ամիս առաջ այս օրը Սիրիայի Դերա քաղաքում ծայր առան ժողովրդական հուզումներ:









