Աստանայում մզկիթ է այրվում

14:12 • 15.01.12

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այրվում է «Հազրեթ Սուլթան» հնագույն մզկիթը, որը համարվում է Միջին Ասիայի ամենախոշոր մզկիթը:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` հավանաբար այրվում է մզկիթի գմբեթը:

Այս պահին հրշեջ ծառայողները մզկիթից դուրս են բերում բանվորներին, ովքեր զբաղված էին մզկիթի շինարարական աշխատանքներով. ավելի քան 100 մարդ տարհանվել է:

Ծխի պատճառով մզկիթի շուրջ վատ տեսանելիություն է: