Կես միլիոն մուսուլման է հավաքվել Բանգլադեշում
Շուրջ 500,000 մուսուլման է հավաքվել Բանգլադեշի Թուրագ գետի ափերին տեղակայված Դհակա բնակավայրի մոտ, որտեղ նրանք կմնան 3 օր:
Սա իսլամական ամենախոշոր հավաքներից է: Տեղի ոստիկանության հաղորդմամբ` հավաքի բացման աղոթքին ավելի քան կես միլիոն մարդ է մասնակցել:
Կազմակերպիչները հայտնում են, որ կիրակի օրվա դրությամբ նրանց թիվը կհասնի 4 միլիոնի:
Այս հավաքը հովանավորում է Թաբլիգ Ջամաաթ շարժումը, որն իսլամի քարոզիչների միություն է և հայտնի է նրանով, որ խուսափում է քաղաքականությունից:
Հիմնականում մուսուլմաններով բնակեցված Բանգլադեշում նման հավաքներ տեղի են ունենում 1966-ից ի վեր: Այս տարի մուսուլմաններն աղոթելու են հանուն խաղաղության:









