Մահապարտ ահաբեկիչը 50 ուխտավոր է սպանել Իրաքում

18:14 • 15.01.12

Ոստիկանի հանդերձանքով մահապարտ ահաբեկիչի պայթեցրած ռումբն առնվազն 50 մարդ է սպանել Իրաքի Բասրա քաղաքի անցագրային կետում:

Պարզվել է, որ ահաբեկիչը անգամ կեղծ փաստաթուղթ է ունեցել, որը նրան թույլ է տվել մտնել հսկիչ-անցագրային կետ և գործի դնել ռումբը:

Հարձակման արդյունքում վիրավորվել 100 մարդ: Տուժածների թվում նաև կանայք ու երեխաներ կան:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուխտավորները դարձել են ահաբեկիչների նախընտրելի թիրախը:

Վերջին նման գործողության ժամանակ 70 մարդ էր զոհվել: Իրաքում ընթացքի մեջ է շիա մուսուլմանների ուխտը: