Costa Concordia նավի նավապետին մեղադրանք են առաջադրել
Իտալիայի ափերի մոտ խորտակված Costa Concordia նավի նավապետին մեղադրել են նավից փախուստի դիմելու մեջ:
Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ` նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն նավից դուրս է եկել մոտ ժամը 23:40-ին, մինչդեռ վեջին ուղևորները նավից դուրս են բերվել առավոտյան ժամը վեցի սահմաններում:
Գործի քննությամբ զբաղվող դատախազը փաստել է, որ իրականում նավապետը շատ ավելի շուտ է դուրս եկել նավից: Նա հավելել է, որ նավապետը լիովին պատասխանատու է կատարվածի համար: Մեղադրանք կարող է ներկայացվել նաև նավապետի օգնականին` Չիրո Ամբրոզիոին:
Հիշեցնենք, որ նավապետի հաղորդմաբ` Costa Concordia նավը ճեղքվածք է ստացել` բախվելով ստորջրյա ժայռերին, որոնք քարտեզի վրա նշված չեն եղել:









