Մահացել է կինոռեժիսոր Եվգենի Գինզբուրգը

11:42 • 15.01.12

Մոսկվայում մահացել է հայտնի կինոռեժիսոր Եվգենի Գինզբուրգը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ`67-ամյա Գինզբուրգը մահացել է հիվանդանոցում`գլխուղեղի կաթվածից:

Նա տասնյակ հետաքրքիր ծրագրերի հեղինակ էր:
Մեկ անգամ չէ որ արժանացել է միջազգային մրցանակների: Արժանացել է նաև «ՏԵՖԻ» մրցանակին`հեռուստատեսության ոլորտում ունեցած անգնահատելի ներդրման համար: