Պայթյուն հուղարկավորության ժամանակ. կան զոհեր

16:09 • 15.01.12

Պակիստանի Հանպուր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Պայթյունը որոտացել է շիա մահմեդականների մասնակցությամբ հուղարկավորության ժամանակ, որից հետո վրդովված բնակիչները սկսել են քարեր նետել ոստիկանության ներկայացուցիչների վրա:
Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել: