Գյումրիում այրվել է վագոն-տնակ. զոհեր, տուժածներ չկան

09:57 • 15.01.12

Հունվարի 15-ին ժամը 05:31-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սարոյան փողոցում այրվում է վագոն-տնակ:

Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի` դեպքի վայր է մեկնել հրշեջների երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 05:59-ին, մարվել 07:03-ին:

Ամբողությամբ այրվել է Մ. Դավթյանին պատկանող վագոն-տնակն իր գույքով, ինչպես նաև կից քարե շինության տանիքը:

Զոհեր և տուժածներ չկան: