Ամերիկացի հայտնի դերասան Ջին Հեքմանը վրաերթի է ենթարկվել

15:27 • 15.01.12

Ամերիկացի նշանավոր դերասան Ջին Հեքմանը Ֆլորիդայում վրաերթի է ենթարկվել հեծանիվ վարելու ժամանակ:

81-ամյա օսկարակիր դերասանը վնասվածքներ է ստացել նաև գլխի շրջանում:

Հեքմանին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց:

Ֆլորիդայի ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն է սկսել, իսկ Հեքմանի առողջական վիճակը գնահատվում է կայուն: