Ահմադինեժադի մամուլի քարտուղարը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

18:02 • 15.01.12

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մամուլի քարտուղար Ալի Աքբար Ջևանֆիքրեն դատապարտվել է 1 տարվա ազատազրկման` գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին վիրավորելու համար:

Նրան հինգ տարի ժամկետով արգելվել է նաև զբաղվել լրատվական գործունեությամբ: