Իրաքում մահապարտ ահաբեկիչների հարձակումներից ոստիկաններ են զոհվել
Իրաքում ահաբեկիչները հարձակվել են ոստիկանության շենքի վրա: Արդյունքում յոթ ոստիկան զովել է, ևս 19-ը վիրավորվել:
Ոստիկանության հաղորդմամբ այդ նույն ոստիկանության շենքում հայտնաբերվել է վեց ահաբեկիչների մարմինները:
Ականապատ մեքենաների պայթյունների շարքը տեղի էր ունեցել Է Ռամադի քաղաքում: Պայթյունների ժամանակ էլ ոստիկանության շենք էին ներխուժել մահապարտի գոտիներով զինված տղամարդիկ:









