Այսօր Ղազախստանում խորհրդարանական ընտրություններ են
Ղազախստանում այսօր խորհրդարանական ընտրությունններ են անցկացվում օրեր անց այն բանից հետո, երբ նավթային ոլորտի աշխատողների բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 16 մարդ էր զոհվել:
Ըստ BBC-ի` ընտրություններին մասնակցում է յոթ կուսակցություն, որից մեկը` «Ակ Ժոլ»-ը, լրջորեն քննադատում է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարած քաղաքական գիծը: Հենց այս կուսակցությունն էլ կարող է երկրորդ տեղը գրավել մանդատների թվով:
Ակնկալվում է, որ ընտրություններում հաղթանակ կտանի Նազարբաևի գլխավորած իշխող «Նուր Օտան» կուսակցությունը», որը 2007թ. խորհրդարանական ընտրություններում ստացել էր ստորին պալատի բոլոր 107 տեղերը:
«Ակ Ժոլ» կուսակցության առաջնորդին, ինչպես նաև անդամներից մեկին, ով նաև հայտնի մեդիա մեկնաբան է, արգելվել է առաջադրել իրենց թեկնածությունները ենթադրյալ ֆինանսական խախտումների պատճառաբանությամբ:









