Քթի պլաստիկ վիրահատությունից հետո կոմայի մեջ հայտնված Սաթենիկի վիճակն անփոփոխ է

13:30 • 15.01.12

«Էրեբունի» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության «նարկոզից» դուրս բերվելուց հետ ցնցումների, ապա` կոմայի մեջ ընկած 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի վիճակում որևէ փոփոխություն չկա: Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:

Հիշեցնեք, որ 19-ամյա աղջկա այս վիճակը պահպանվում է շուրջ երեք ամիս. Սաթենիկը, որը վիրահատության էր ենթարկվել 2011թ. հոկտեմբերի 7-ին, հարազատների հավաստիացմամբ ` նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել:

Պարուհու մասնագիտություն ունեցող երիտասարդ աղջկա հետ կատարվածը դեռևս անհասկանալի է բժշկական անձնակազմի համար։

Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ ցնցումների պատճառները վերհանելու համար բազմիցս հրավիրվել են կոնսիլիումներ ինչպես հայաստանյան, այնպես էլ առաջատար եվրոպական մասնագետների մասնակցությամբ:

«Նրանց համար ևս Սաթենիկի դեպքը արտառոց երևույթ է, և, նրանք, բոլորն էլ արձանագրել էր, որ բուժանձնակազմի կողմից ամեն ինչ արվել և արվում է»,- ասաց Շուշան Հունանյանը: