Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդին տուգանել են
Ռուսական «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը, որին ձերբակալել էին շաբաթ օրը Մոսկվայում կայացած «Հանուն արդար ընտրությունների» կոչով հավաքից հետո, տուգանվել է 1000 ռուբլով:
Նրան մեղադրել են ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու մեջ, ինչը վարչական իրավախախտում է համարվում:
Կուսակցությունում պնդում են, թե ձերբակալման պատճառը եղել է այն, որ Միտրոխինը հեռացրել է ոստիկանության տեղադրած արգելապատնեշներից մեկը, որը խանգարել է ցուցարարներին:









