ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է անօթևանների սերիական մարդասպանին
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է սերիական մարդասպանի:
Ինչպես տեղեկացնում է Los Angeles Times-ը, ձերբակալված 23-ամյա տղամարդու նկատամամբ հավանաբար մեղադրանք կառաջադրվի չորս անօթևանների սպանության համար:
Հանցագործին հաջողվել է ձերբակալել հունվարի 13-ին` չորրորդ անօթևանի վրա հարձավելուց անմիջապես հետո: Նա փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն նրան բռնել են քաղաքացիները և հանձնել իրավապահ մամիններին:
Ոստիկանությունը տեղեկություններ չի հայտնել սպանությունների շարժառիթների մասին:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր չորս անօթևանների սպանության մեջ մեղադրվող սերիական մարդասպանի հետախուզման մասին:









